AM
30 Սեպտեմբեր 2019 - 08:28 AMT

Փաշինյան. Հայաստանը կարող է միավորել ԵԱՏՄ և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի շուկան

Հայաստան կարող է դառնալ նաև տարածաշրջանային էլեկտրական էներգիայի հանգույց, որը կմիավորի Եվրասիական տնտեսական միության և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգի ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը Երևանի Թումո կենտրոնում անցկացվող «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարող է էներգետիկ հաբ դառնալ ԵՏՄ-ում, և դրան կարող է նպաստել Իրանի հետ փոխգործակցությունը։

Փաշինյանը նշել է, որ համաժողովի նման հարթակները, կարծիքների փոխանակումը լրացուցիչ խթան կհաղորդեն համագործակցության ամրապնդմանը նաև ԵԱՏՄ սահմաններից դուրս:

«Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովի ժամանակ վարչապետ Փաշինյանը նաև կարևորել էր Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու դիվերսիֆիկացիան՝ ընդգծելով, որ դրանք կարող են ապահովել ԵԱՏՄ-ի ներսում ապրանքաշրջանառության աճը, ինչպես նաև ապրանքների արտահանումը արտաքին շուկաներ: Երևանյան համաժողովին մանսկացում են նաև ԵԱՏՄ անդամ երկրների փոխվարչապետները: