AM
1 Հոկտեմբեր 2019 - 07:45 AMT

Պարոնյան և Հալաբյան փողոցներում հոկտեմբերի 1-ին տրանսպորտային միջոց կայանելն արգելված է

Հոկտեմբերի 1-ին ժամը 8։00-ից մինչև 20։00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Պարոնյան փողոցում և Հալաբյան փողոցում՝ Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկից մինչև Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկ։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

Կայանումների արգելքի պատճառը խցանումներից խուսափելն է. հոկտեմբերի 1-ին Երևանում ընթանում է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: