AM
2 Հոկտեմբեր 2019 - 07:53 AMT

Քոչարյանի գրասենյակը հաստատել է՝ Պուտինը հանդիպել է Բելլա Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Yerevan Today-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Երևանում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանի հանդիպումը։

Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, մանրամասներ չի ներկայացրել հանդիպման վերաբերյալ։

Ավելի վաղ մամուլը հայտնել էր Բելլա Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը քննարկել են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևանում մասնակցում էրԵվրասիական բարձրագույն խորհրդի նիստին: