AM
4 Հոկտեմբեր 2019 - 10:03 AMT

ՊԵԿ. Մաքսային ձևակերպումների դիմումները կընդունվեն այլ վայրում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության՝ վարչության այլ վարչական մասնաշենք տեղափոխվելով պայմանավորված՝ 2019 թվականի հոկտեմբերի 4-ից մաքսային ձևակերպումներին վերաբերող բոլոր դիմումները կընդունվեն ք․ Երևան, Իսակովի 10/16 հասցեում տեղակայված ՊԵԿ սպասարկման սրահում:

Մինչև 2019 թվականի նոյեմբերի 1-ը վերոնշված դիմումների ընդունումը զուգահեռաբար կիրականացվի նաև ք․ Երևան, Մ. Խորենացի 3, 7 հասցեում տեղակայված սպասարկման սրահում, հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։