«Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնանցման աստիճանների կրպակներն ապամոնտաժվում են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,-ասվում է գրառման մեջ։





