Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ազատվել է մարզպետի պաշտոնից: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում:
Սարգսյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 7-ին:
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը կապվում էր Եղեգնաձորում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ մարզպետի օգնականը ծեծի է ենթարկել փոխգնդապետին:
Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, կալանավորվել էր:
Մարզպետը հերքել էր իր առնչությունն այդ միջադեպին և հայտարարել էր, որ վայր կդնի լիազորությունները՝ կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը:





