AM
14 Հոկտեմբեր 2019 - 11:27 AMT

Հոկտեմբերի 15-16-ին 3-4 աստիճանով կտաքանա

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը, 15-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում՝ հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-19-ը մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +26-28 աստիճանի, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: