AM
16 Հոկտեմբեր 2019 - 08:49 AMT

Արտաշատում թունավորված երեխաներից 2-ը դեռ հիվանդանոցում են

Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխաներից 2-ը դեռ հիվանդանոցում են՝ Արտաշատի ԲԿ-ում: Այդ մասին հայտնում է Արարատի մարզպետարանը:

Նշվում է, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է թեթև: Վերջիններս հոկտեմբերի 16-ին նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում է աշխատանքը: Լաբորատոր հետազոտությունն ընթացքի մեջ է: Արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից:

Հոկտեմբերի 15-ին սննդային թունավորման դեպք էր գրացվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշել էր, որ փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: