AM
23 Հոկտեմբեր 2019 - 07:59 AMT

ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքականացնող օրինագիծը չի ընդունվել

ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանող օրինագիծը չի ընդունվել:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկության էր դրվել երկրորդ ընթերցմամբ։Այն ուղարկվել է գրավոր առաջարկների ստացման փուլ:

Օրինագծով նախատեսվում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դասել քաղաքական պաշտոնների շարքին:

Ըստ գործող կարգի ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկում են ներառված:

Օրինագիծը ներկայացրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: