AM
28 Հոկտեմբեր 2019 - 09:19 AMT

ԱԳ նախարար. ԼՂ հարցի շուրջ բանակցությունները գնում են 2 հունով

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են 2 հունով՝ բուն կարգավորման գործընթաց և դրա համար անհրաժեշտ միջավայրի ստեղծում։

Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում առաջիկայում չի ծրագրվում, հայտնում է Shantnews.am-ը:

Նրա խոսքով` հիմա ծրագրվում են ԱԳ նախարարների հանդիպումներ, որոնք էլ կբերեն ղեկավարների հանդիպմանը։ Նախարարը նաև ասել է, որ Աշխաբադում Փաշինյանի և Ալիևի միջև շփում է եղել, որը օգտակար է եղել բանակցությունների միջավայրի բարելավման համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա մոտ ժամանականերս Բրատիսլավայում՝

Հայաստանի Ադրբեջանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանը և էլմար Մամեդյարովը վերջին անգամ հանդիպել են Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին: