AM
28 Հոկտեմբեր 2019 - 13:43 AMT

Հայ խաղաղապահները մասնակցել են ԿԽՄԿ դասընթացին

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության կազմակերպած դասընթացին, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայաությունը:

Խաղաղապահները մասնակցել են դասընթացին ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության շրջանակում: