AM
28 Հոկտեմբեր 2019 - 14:26 AMT

Երևանյան 23 բակում խաղահրապարակները ռետինե գորգերով են պատվում

Երևանի քաղաքապետարանի ծրագրով քաղաքի բակերում խաղահրապարակները պատվում են ռետինե գորգերով, փորձնական ծրագրում 2019-ին ընդհանուր առմամբ ներառված է բակային 23 տարածք: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Աշխարհում ընդունված այս մոտեցումը, առայժմ փորձնական ծրագրով է կիրառվում Երևանում: Ավազի կամ ասֆալտի փոխարեն երևանյան խաղահրապարակներում արդեն տեղադրվել են ռետինե փափուկ հատակներ:

«2800քմ ծավալ ենք դրել մրցույթի` 12 վարչական շրջաններում: Յուրաքանչյուր շրջանում 2-3 բակ է նախատեսած»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Նախատեսվում է, որ 2020-ին այս նպատակով հատկացվող միջոցները կրկնապատկել՝ հասցնելով 100 մլն դրամի: Քաղաքապետարանից հաղոդրում են, որ այս հատակների երաշխիքը 7-10 տարի է: