AM
29 Հոկտեմբեր 2019 - 09:27 AMT

ՌԴ ՊՆ ղեկավարը կհանդիպի Փաշինյանի հետ

Հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Այցի ընթացքում նախատեսված է ՌԴ պաշտպանության նախարարի այցելությունը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմակայան, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների առանձնազրույցը, երկու պետությունների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով:

Սերգեյ Շոյգուի այցը տարածաշրջանային է, Երևանից հետո ՌԴ ՊՆ ղեկավարը կայցելի նաև Ադրբեջան: