AM
29 Հոկտեմբեր 2019 - 09:40 AMT

ՔԿ. Հրայր Թովմասյանի՝ առերևույթ հանցագործություններին մասնակցության տվյալներ կան

ՀՀ քննչական կոմիտեում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

«Հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

ՀՀ ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը սկսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: ՍԴ-ն մերժել էր՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ դիմումը: Հոկտեմբերի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, իսկ հաջորդ օրը ՍԴ նախագահի հայրն ու դուստրերն ԱԱԾ-ում հարցաքննվել էին: