AM
29 Հոկտեմբեր 2019 - 11:12 AMT

Պուտինն արքեպիսկոպոս Եզրասին շքանշանով է պարգևատրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Հոգևոր և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ավանդի և ակտիվ լուսավորչական գործունեության համար Հայ Առաքելական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասին (Ներսիսյան) պարգևատրել Պատվո շքանշանով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Պատվո շքանշանը շնորհվում է պետական, գիտահետազոտական, սոցիալ-մշակութային, հասարակական և բարեգործական գործունեության, բարձր որակավորման կադրերի պատրաստման, աճող սերնդի դաստիարակության, ինչպես նաև օրինականության պահպանման ոլորտներում բարձր նվաճումների համար: