Ուսուցիչների աշխատավարձը կրկին բարձրանալու է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվելու է, որ այս գործընթացը շարունակական լինի:
«Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի նվազագույն աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108,000 դրամ:Որևէ ուսուցիչ դրանից ցածր չի վարձատրվի»,- ասվում է գրառման մեջ:
Կառավարության որոշմամբ, 2020 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հատկացումները կազմում են 179.5 մլրդ դրամ։
Ընթերցեք նաև.Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման կարգը կարող է փոխվել





