Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Ալբերտ Խաչիյանը նոյեմբերի 1-ից ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Խաչիյանը արձակվել է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։





