Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Նոյեմբերի 1-ից Կոմիտեի ղեկավարի պարտականությունները վերապահված են Լևոն Մելիքյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը որով Սարհատ Պետրոսյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր շաբաթներ առաջ, հայտնում է Կադաստրի կոմիտեի լրատվության բաժինը: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվել էր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար 2018-ի օգոստոսին:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական է8 ներկայացրել` հայտարարելով, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը:





