AM
6 Նոյեմբեր 2019 - 06:40 AMT

Սուրենյան. Երևանում նոյեմբերի 8-ին արդեն +18…+20 աստիճան տաքություն կլինի

Առաջիկա 10 օրերին Հայաստանը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20…+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»։