ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեն պատրաստվում է Հայաստանում գործող գիտական ինստիտուտները բաժանել 4 կատեգորիայի և ըստ այնմ կազմակերպել դրանց ֆինանսավորումը:
Չորրորդ կատերգորիայում հայտնված հաստատությունները կլինեն ոչ արդյունավետ աշխատողները, որոնք կմիավորվեն այլ հիմնարկների կամ կլուծարվեն, իսկ երրորդում հայտնվածներին կտրվի երեք տարի ժամանակ, որպեսզի հասնեն առաջին կամ երկրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին, հայտնում է Shantnews.am-ը:
Իրավիճակը ներկայացվել է ԱԺ-ում Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները թեմայով քննարկման ժամանակ: Նիստը վարող Հովհաննես Հովհաննիսյանը հետաքրքրվել է, թե որոշ արտադրության ճյուղեր, որոնք ՀՀ-ում ժամանակին եղել են ու այսօր չկան, դրանց զարգացմանը նպաստած ինստիտուտները հնարավո՞ր է` հայտնվեն չորրորդ կատեգորիայում:
Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշել է, որ այն ինստիտուտների նկատմամբ, որոնք ազգային կարևոր արժեք են ներկայացնում, կլինի այլ մոտեցում:
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն Ազգային ժողովում կազմակերպված «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ գիտության ֆինանսավորումը վիշտ է, որի մասին արդեն երկար-երկար տարիներ խոսվում է և ինչը մնում է նույնը, արդեն մոտ 30 տարի:





