AM
6 Նոյեմբեր 2019 - 11:33 AMT

ՀՀ նախագահ. ԼՂ շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները կարևոր են

ԼՂ հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը: Այդ մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ հանդիպմանը:

ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ռոբերտ Մալլին նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: