AM
25 Նոյեմբեր 2019 - 07:11 AMT

Նախկին պատգամավոր «Ալրաղացի Լյովիկը» ՌԴ-ում 40 օրով կալանավորվել է

Նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը», 40 օրով կալանավորվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը: ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը:

Լևոն Սարգսյանը մեղադրվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ 2008թ. հոկտեմբերին իրականացված մահափորձի գործի շրջանակում: