AM
25 Նոյեմբեր 2019 - 09:53 AMT

Անանյան. ՊԵԿ-ը Վերին Լարսում ներկայացուցիչ կունենա

Քննարկվում է Լարսում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հաղորդում է Aysor.am-ը:

«Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը», – ասել ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում: