AM
26 Նոյեմբեր 2019 - 12:42 AMT

Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանն ազատվել է պաշտոնից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Հովնանյանին ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից» ,- ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։