AM
12 Դեկտեմբեր 2019 - 08:40 AMT

Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։

Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որը, սակայն ինքնաբացարկ է հայտնել: Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էր դատախազը:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։