AM
9 Հունվար 2020 - 06:37 AMT

Վարչապետի խոսնակն ազատվել է աշխատանքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը` Կարապետյանը:

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», – նշել է նա:

Վարչապետն արդեն ստորագրել է Կարապետյանին աշխատանքից ազատելու համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Վլադիմիր Կարապետյանին ազատել վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից», – ասված է որոշման մեջ։

Կարապետյանը վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ էր նշանակվել 2019-ի հունվարի 29-ին: