Հոկտեմբերի 31-ը, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, պատվաստումների օր կլինի Գյումրիում։
Ժամը 11:00-ից «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը։
Դրա նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:
Հոկտեմբերի 24-ին նմանատիպ միջոցառում է իրականացվել Երևանում՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում:





