AM
1 Դեկտեմբեր 2025 - 06:19 AMT

Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում․ Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Կորեայի ձորի հատվածում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների հետևանքով, ինչպես նաև քարաթափման ռիսկի պատճառով, օգոստոսի 19-ից երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։