AM
3 Դեկտեմբեր 2025 - 07:45 AMT

«Միասնության թևերն» ու «Շանթ դաշինքը» համագործակցության հուշագիր են ստորագրել

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն ստորագրել են քաղաքական համագործակցության մասին հուշագիր։ Այդ մասին ասվում է «Միասնության թևեր» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

«Փաստաթուղթը սահմանել է այն ընդհանուր արժեքները, նպատակները և գործողությունները, որոնք միտված են` ազգային միասնականության վերականգնմանը, պետական ինքնիշխանության պաշտպանությանը, ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։