AM
3 Դեկտեմբեր 2025 - 13:31 AMT

FlyOne Armenia-ն Երևան–Վիեննա–Երևան թռիչքներ կմեկնարկի

FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել է Երևան–Վիեննա–Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնելու մասին, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Չվերթերը կիրականացվեն 2026թ. ապրիլի 3-ից։

Ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին։

2021 թվականին հիմնադրված FlyOne Armenia ավիաընկերությունը «Avia Solutions Group»-ից սեփականության իրավունքով ձեռք է բերել 3 Airbus A320 տիպի օդանավ: