AM
5 Դեկտեմբեր 2025 - 09:38 AMT

Գարեգին Բ–ն՝ Մարսելում․ Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մարսելում՝ «Սրբոց Թարգմանչաց» եկեղեցում, հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող հակեկեղեցական քաղաքականությունը։

«Մեր հայրենիքն ու հայոց եկեղեցին անցնում են դժվարությունների ու մեծ մարտահրավերների միջով։ Դեռևս արտահոսում են ազգիս զավակների սրտերը, շարունակում են բաց մնալ արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայորդիների ազատ արձակման ու չընդհատվող մշակութային ցեղասպաննությունը կասեցնելու հարցերը»,- ասել է Վեհափառ Հայրապետը, հայտնում է Aysor.am-ը։

Վեհափառն ընդգծել է՝ եկեղեցին է, որ զորացնում է ամենքիս դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։

«Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի՛ հավատավոր զավակներ՝ բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով»,- նշել է նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում ընդգծել է, որ «լիահույս է՝ ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները»։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։ Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որով իրենց անվերապահ նվիրվածությունն ու որդիական հավատարմությունն են հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Հայտարարությունը ստորագրել է 27 բարձրաստիճան հոգևորական: