Աբրահամ Կուլաջյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար։ Այդ մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կունենա հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակ
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Աբրահամ Կուլաջյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։





