AM
8 Դեկտեմբեր 2025 - 12:04 AMT

ՆԳՆ․ Արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգին պատկանող կայքերը

Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանության բաժնի հաղորդմամբ, միջազգային գործընկերների աջակցությամբ արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերը։

Արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները: