Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը Գերմանիայում է։ Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին-Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։
Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար և Հայաստան֊Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլ ներկայացուցիչներ, հայտնում է Արմենպրեսը։
Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։
Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսվում է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։
Համբուրգի առևտրի պալատում նախատեսված է նաև հանդիպում տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։





