AM
9 Դեկտեմբեր 2025 - 11:59 AMT

Քաղաքապետարանն անակնկալ է խոստանում գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը

Դեկտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է վառել մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։

Նշվել է, որ միջոցառման ընթացքում կցուցադրվի ամանորյա մյուզիքլ, իսկ երեկոյի կուլմինացիան կլինի հրավառությունը։ Բացի նշվածից, քաղաքապետարանից հայտնել են նաև, որ միջոցառման ընթացքում ներկաներին սպասվում է անակնկալ, հայտնում է Factor.am-ը։

Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու աշխատանքների համար քաղաքային բյուջեից հատկացվել է ավելի քան 607 միլիոն դրամ։ Մասնավորապես՝ երգող շատրվանների գոտու ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության կազմակերպման համար «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը տրամադրվել է 340 միլիոն դրամ։

Այս տարի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսային համակարգը ամբողջությամբ նոր են՝ տրամադրված «Սինեմարտ» ընկերության կողմից։