AM
10 Դեկտեմբեր 2025 - 10:00 AMT

ԱԺ նախկին պատգամավորն ազատ է արձակվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանն ազատ է արձակվել դատարանի նիստերի դահլիճից։ Դատական նիստի ընթացքում որոշում է կայացվել փոխել նրա խափանման միջոցը, հայտնում է Radar Armenia-ն։

Նա մեղադրվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանի հորը ենթադրաբար առևանգելու և Քոքոբելյանի որդիներից առանձնապես խոշոր չափի գումար շորթելու մեջ՝ խմբի կազմով։

Սուրեն Մանուկյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել դեռևս 2022 թվականի օգոստոսից։