AM
11 Դեկտեմբեր 2025 - 06:28 AMT

Արարատի մարզում և Մեղրու սարում մառախուղ է

ՀՀ տարածքում ճանապարհներն ընդհանուր առմամբ անցանելի են, հայտնում է Փրկարար ծառայությունը:

Կորեայի ձորում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների արդյունքում և քարաթափման հավանականության պատճառով, նշված ճանապարհահատվածը օգոստոսի 19-ից ժամանակավոր փակված է երթևեկության համար։

Արարատի մարզում, ինչպես նաև «Մեղրու սար» կոչվող հատվածում դիտվում է մառախուղ, ինչի հետևանքով տեսանելիությունը սահմանափակ է։

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։