AM
11 Դեկտեմբեր 2025 - 10:33 AMT

Պետությանը պատճառված 59 մլն դրամ վնասից վերականգնվել է 25 միլիոնը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզում ձեռք բերված հողատարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում և վաճառք, որի հետևանքով պետությանը պատճառվել է 59 մլն 584 հզր 320 ՀՀ դրամի վնաս, հայտնում է Քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն ՀՀ դրամը վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է։