AM
12 Դեկտեմբեր 2025 - 11:18 AMT

Երևանի 140–ից ավելի դպրոցում սմարթֆոններն արգելվել են

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ քաղաքային ենթակայության տակ գտնվող 151 դպրոցից 143–ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է։

Արգելքն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:

Նշվում է, որ այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը: Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունն անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։

Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով, դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար: