AM
13 Դեկտեմբեր 2025 - 06:24 AMT

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,–ասվում է հաղորդագրության մեջ։