AM
16 Դեկտեմբեր 2025 - 08:40 AMT

Հանրային տրանսպորտում չվճարելու համար կազմվել է ավելի քան 1300 արձանագրություն

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Օգոստոսի 19-ից դեկտեմբերի 15-ը հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է մոտ 1370 արձանագրություն:

Դեկտեմբերի 15–ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բնակիչների կողմից կա ակնկալիք՝ վերահսկողությունը տրանսպորտում պետք է խստացնել։

Սահմանվել է վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվող անձանց համար։ Կառավարությունն ընդունել է օրենքների փաթեթը, որը կարգավորում է ներհամայնքային ուղևորափոխադրումները և նախատեսում է տուգանք՝ տրանսպորտի ուղեվարձը չվճարողների համար։