AM
20 Դեկտեմբեր 2025 - 08:45 AMT

ՀՀ–ում առաջին անգամ կատարվել է ռոբոտային վիրահատություն

Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ Այս մասին տեղեկացրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում։ Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում։

Ուրախ եմ ու հպարտ, որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։

Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,- նշել է Արմեն Մուրադյանը։