AM
22 Դեկտեմբեր 2025 - 11:39 AMT

Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 23-ին

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։30-ին, կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է Գյումրու քաղաքապետարանից։

«Կլինի տոնական միջոցառում՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ։

Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ միասին վայելելու տոնական Գյումրու տրամադրությունը, լույսերն ու հրավառությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։