AM
24 Դեկտեմբեր 2025 - 08:43 AMT

ԱՄՆ դեսպանատունը մի քանի օր փակ կլինի

ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում նշվող տոների պատճառով դեսպանատունը դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին փակ է լինելու։

Տարածված հաղորդագրության համաձայն՝ նշված օրերին դեսպանատանը ծառայություններ չեն մատուցվելու, իսկ քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Դեսպանության աշխատանքը վերսկսվելու է դեկտեմբերի 29-ից։