Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որԳորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղ-տեղ՝ մասնավորապես դեկտեմբերի 27-ին ու 29-30-ին, քամու ուժգնությունը կարող է հասնել 17-20 մ/վրկ-ի։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-ից սկսած՝ մինչև 30-ը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ամբողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 26-ի ցերեկը սպասվում է +3…+5 աստիճան։





