AM
26 Դեկտեմբեր 2025 - 10:00 AMT

Վերին Լարսում սահմանափակվել է կցորդներով բեռնատարների երթևեկությունը

Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը, հայտնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտը։

«Կցորդներով և կիսակցորդներով երթևեկությունն արգելված է Գուդաուրի (փոստային բաժանմունք) – Կոբի հատվածում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Apsny.ge-ն։

Մյուս տեսակի տրանսպորտային միջոցները շարունակում են ազատ երթևեկը։