Երևանի քաղաքապետարանը հերքել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման լուրերը։ Այդ մասին ասվում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Ի պատասխան մամուլում տարածվող ապատեղեկատվության՝ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի ուղեվարձի, աղբահանության վճարի, «Ա» և «Բ» գոտիներում կայանման համար սահմանված ավտոկայանատեղի վճարի թանկացումներ տեղի չեն ունեցել»,- ասվում է գրառման մեջ։
Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի սակագինը թանակացել է 2025–ի սկզբին՝ 100-ից 150 դրամ դառնալով, որի դեմ եղան նաև բողոքի ակցիաներ։ Տևական ժամանակ ուղևորների մի մասը չէր վճարում ուղեվարձը որպես բողոքի նշան, որից հետո սահմանվեցին տուգանքներ։





