AM
27 Դեկտեմբեր 2025 - 07:06 AMT

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` առատ, լեռներում՝ բուք

Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբրի 27-ի կեսօրից հետո և դեկտեմբերի լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։

Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28- 30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին , 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում դեկտեմբերի 27-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1-ից -1 աստիճան։