AM
29 Դեկտեմբեր 2025 - 13:45 AMT

Շիրակում և Երևանում արագաչափեր են տեղադրվել

ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացրել է, որ տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայության պայմաններում վարորդների կողմից թույլատրելի արագության գերազանցումը հաճախ հանգեցնում է վթարային իրավիճակների։

Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․

  • տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,
  • լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում (թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորել է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը։