AM
11 Հունիս 2026 - 13:27 AMT

Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման 30 նոր կայան կա

Երևանի քաղաքապետարանի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում մայրաքաղաքում տեղադրվել է էլեկտրամոբիլների համար նախատեսված 30 լիցքավորման կայան:

Նախաձեռնության նպատակն է նվազեցնել մայրաքաղաքի օդի աղտոտվածությունը և դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, հայտնում է քաղաքապետարանը։